Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում, որը ղեկավարելու է սորոսական Արսեն Խառատյանը․ Mediaport
Քաղաքական

Mediaport տելեգրամյան ալիքի աղբյուրների հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր համար այլընտրանքային արտգործնախարարություն է ստեղծում, որը համակարգելու է սորոսական Արսեն Խառատյանը:
«Խառատյանի ենթակայությամբ են գործելու 5 երկրում ՀՀ դեսպաններ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա և Բրյուսել: Քննարկվում է նաև Իսրայելում ՀՀ դեսպանությունը Խառատյանի կուրացիայի տակ դնելու տարբերակը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է պայմանավորված նաև դեսպանների կազմի առաջիկա փոփոխությունը: Փաշինյանն ու Խառատյանը դեսպան են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք ավերապահորեն կենթարկվեն Խառատյանին՝ կատարելով նրա հանձնարարությունները ու հաշվետու կլինեն ոչ թե ԱԳ նախարարին, այլ՝ Արսեն Խառատյանին»,- հայտնում է ալիքը: