close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը

Սպորտ

24 Հունվարի 2021, 13:16
 Մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը  մեկնարկել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում  հաղթանակներ են տոնել Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ալեն Երեմյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Լևոն Բաբուջյան – Հովիկ Հայրապետյան պարտիայում:

Կանանց մրցաշարի առաջին տուրում հաղթեցին Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը և Մարիամ Ավետիսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեվ Վերոնիկա Խաչատարյան – Աննա Խաչատրյան պարտիայում:

Աստղագուշակ. մարտի 7
7 Մարտի 2021, 09:58 Աստղագուշակ. մարտի 7
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica