Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել.Արտակ Զաքարյան
Քաղաքական
21 Հունվարի 2021, 17:22

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․
«1991թ-ից առ այսօր, արցախյան երեք պատերազմներում (1991-94թթ., 2016թ. և 2020թ. աշնանային), Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին մարտական հերթապահության, դիվերսիոն գործողություններում, դիրքային մարտերում և ականների պայթյունից Հայ Ժողովուրդը տվել է շուրջ 15.000 զոհեր և անհետ կորածներ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը տվել է շուրջ 43.500 զոհեր և անհետ կորածներ:
Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել: Արցախյան առաջին պատերազմում մենք աննախադեպ հաղթանակ արձանագրեցինք՝ ի հաշիվ մեր կռվող տղաների արիության, մեր ժողովրդի միասնականության ու տոկունության, մեր ռազմա-քաղաքական ղեկավարության պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության: Առաջին պատերազմում նշանակալի էր նաև Ռուսաստանի բարյացկամ վերաբերմունքը մեր ազատամարտի նկատմամաբ, որի պատճառներից մեկն էլ Ադրբեջանի նախագահի պրոթուրքական քաղաքականությունն էր:
Առաջին պատրազմից հետո մենք հաշտվեցինք մեր զոհերի հետ, իմաստավորվեց նրանց քաջությունն ու անձնազոհությունը: Նրանց սերունդներն Արցախ և Հայաստանի սահմանամերձ գոտիներ այցելությամբ ներքին հպարտություն էին ապրում: Առաջին պատերազմը մեզ ազգային հերոսներ տվեց, բազմաթիվ զորահրամանատարներ աչքի ընկան, Հայաստանն ամուր նստեց համաշխարհային քաղաքական սեղանների շուրջ, Հային սկսեցին հարգանքով մոտենալ: Առաջին պատերազմը մեզ ոգի տվեց Հայոց Ազգային Բանակ ստեղծելու և զարգանալու համար: Առաջին պատերազմը Հայաստանը դարձրեց տարածաշրջանային գործոն: Առաջին պատերազմում նույնիսկ ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:
Մեր ժողովրդի հաջորդ փորձությունը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Համաժողովրդական միասնության, Ազգային Բանակի պաշտպանական ամուր բռունցքի, ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից քաղաքական ու դիվանագիտական ճշգրիտ գործողությունների, զինանձնակազմի հերոսությունների ու ցուցաբերած քաջության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր ազդեցության գոտիներն ու ամրապնդել Հայաստանի ու Արցախի քաղաքական-դիվանագիտական դիրքերը: Միջազգային կազմակերպությունները, տարբեր պետություններ՝ մեկը մյուսի հետևից դատապարտում էին Ադրբեջանի ագրեսիան ու ռազմական ավանտյուրան:
Մենք շարունակեցինք մեծարել նաև ապրիլյան պատրազմի մեր զոհերին՝ հաշտվելով պատերազմի դաժան իրողությունների հետ: Հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու Հայաստանի դերը շարունակվեց մնալ անսասան: Ապրիլյան պատերազմում ևս ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:
2020թ. աշնան պատերազմն, ի տարբերություն 2016թ. ապրիլյան պատերազմի, սպասելի էր: Այն Հայաստանի քաղաքական ղեկավարության անընդհատ կրկնվող կոպիտ սխալների ու արկածախնդրության հետևանք դարձավ: Մոտալուտ պատերազմի մասին խոսել ենք բազմաթիվ անգամներ: Այնուամենայնիվ՝ մեր ժողովուրդը կրկին բռունցքվեց, դարձավ միասնական՝ ի հեճուկս իշխանությունների պառակտիչ գործողությունների:
Արցախը կրկին դարձավ բոլորի ուշադրության միակ խնդիրը: Ազգային Բանակն արեց ինչ հնարավոր էր, ստորաբաժանումները կռվում էին քաջության ու սխրագործությունների բարձր ոգով: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու պատերազմների՝ վերջին պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն անգերազանցելի էր իր շարունակվող սխալներով ու անկազմակերպ, շատ դեպքերում կասկածելի վարքով: Համաշխարհային հանրությունը լուռ էր, Թուրքիան բացահայտ անցել էր Հայաստանի դեմ պատերազմի, ոչ ոք չէր դատապարտում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիան, կիրառվում էին աննախադեպ քանակի արգելված զինատեսակներ:
Ռազմա-քաղաքական և դիվանագիտական արդյունավետ գործողությունների փոխարեն՝ Հայոց կառավարությունը զբաղված էր ստելով: Հայտարարվել էր ռազմական դրություն, որպեսզի գերագույն գլխավոր հրամանատար դառնա շարքային ստախոս լրագրողը և ամենօրյա ռեժիմով կեղծի պատերազմը: Ռազմական դրությունը նաև նրա համար էր, որպեսզի պաշտոնական կեղծիքից բացի այլ՝ կարծիքներ չհնչեին: Այսօր էլ ռազմական դրությունը նրա համար է, որպեսզի շարունակվեն հետպատերազմական դաժան հետևանքներն ու գերագույն գլխավոր հրամանատարը հետաձգի դավաճանության կասկածով պատասխանատվություն ենթարկվելու գործը:
Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրեիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հիմա էլ հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու: Նրանք նաև զոհվեցին, որպեսզի մի ամբողջ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին:
Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի կառավարության մատաղացու գառը:
Փառք ու պատիվ բոլոր ժամանակների մեր Հորոսներին: Նրանց գործն անմահ է, նրանց անուներն ապրողների սրտերում: Մենք իրավունք չունենք ընկրկելու, մենք իրավունք չունենք մեր քաղաքական միտքն ու ոգին կոտրելու: Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների»:
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
4 Մարտի 2021, 20:28
4 Մարտի 2021, 13:38
4 Մարտի 2021, 09:16
4 Մարտի 2021, 22:42
4 Մարտի 2021, 11:57
4 Մարտի 2021, 12:09
4 Մարտի 2021, 11:19
4 Մարտի 2021, 17:13
4 Մարտի 2021, 11:47
4 Մարտի 2021, 19:10
4 Մարտի 2021, 20:37
4 Մարտի 2021, 13:35
26 Փետրվարի 2021, 23:37
2 Մարտի 2021, 14:27
27 Փետրվարի 2021, 19:50
1 Մարտի 2021, 15:33
26 Փետրվարի 2021, 00:57
2 Մարտի 2021, 20:43
1 Մարտի 2021, 11:41
26 Փետրվարի 2021, 11:30
2 Մարտի 2021, 20:24
27 Փետրվարի 2021, 21:05
26 Փետրվարի 2021, 14:03
2 Մարտի 2021, 20:03
25 Փետրվարի 2021, 13:57
14 Փետրվարի 2021, 12:11
7 Փետրվարի 2021, 14:50
26 Փետրվարի 2021, 23:37
2 Մարտի 2021, 14:27
24 Փետրվարի 2021, 16:05
27 Փետրվարի 2021, 19:50
18 Փետրվարի 2021, 17:39
25 Փետրվարի 2021, 13:53
25 Փետրվարի 2021, 19:27
25 Փետրվարի 2021, 21:21
23 Փետրվարի 2021, 22:29
4 Մարտի 2021, 23:33Սյունիքում ավելի ռիսկային է դառնալու սահմանային տարբեր բն...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2021, 23:47Ռուս խաղաղապահները ԼՂ-ում վերջին մեկ օրում 128 պայթյունավ...
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
16 Փետրվարի 2021, 17:19Իշխանությունը «Անասնաֆերմա»-ից անցել է «1984»-ին
4 Մարտի 2021, 17:41Ղարաբաղը գրավելով՝ Ադրբեջանը նոր հնարավորություններ բացեց...
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...