close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆ

Արցախ

19 Հունվարի 2021, 12:37
 Ռուս խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. ՌԴ ՊՆ

ՌԴ խաղաղապահ զինծառայողներն Արցախի տարածքում տեղակայված ժամանակակից ամրաշինական կառույցներով և բնակության համար հարմարավետ մոդուլներով հագեցած դիտակետերում շարունակում են վերահսկել հրադադարի ռեժիմը և մոնիթորինգ իրականացնել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի նկատմամբ շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:

Ներկայում խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ռուսաստանցի խաղաղապահների դիտակետերի անձնակազմի հետ ամեն օր անցկացվում են զինադադարի ռեժիմի խախտման դեպքում անհրաժեշտ գործողությունների պարապմունքներ: Իրականացվում են նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների դեպքում պաշտպանվելու պարապմունքներ, որոնք մշակվում են մինչև ավտոմատացում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica