Ո՞ր հատվածներից են հայտնաբերվել զոհված զինծառայողների մարմինները. ներկայացնում է անհետ կորածի հարազատը
Քաղաքական

Երեկ որոնողական աշխատանքների արդյունքում բերվել է 8 մարմին: Այս մասին ֆեյսբուքյան իր եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը, որը ներկայացրել է, թե մարմիններից քանիսը որտեղ են հայտնաբերվել:
Մասնավորապես՝ երկու մարմին բերվել է Հադրութի Քոշբեկ տարածքից (մեկը քաղաքացիական անձ), 4 մարմին՝ Ջաբրայիլի Պիրախմեդլի տարածքից, մեկ մարմին հանել են Պիրախմեդլիից դեպի Արա լեռ հատվածից, եւս մեկ մարմին՝ Դավիթ Բեկից:
Ղուկասյանն ընդգծել է, որ այսօր որոնումների համար մեկնելու են Հադրութ, Ջաբրայիլ, Նյուվադի, գուցե նաեւ՝ Կուբաթլի:
«Ողջ զինծառայողների խմբերի որոնումների վերաբերյալ ուղղություն չենք հայտարարում: Վաղը պատրաստվում ենք մեր տղերքից 2-3 հոգով գնալ Երեւան: Մարդիկ կան, որոնց հետ պետք է խոսենք նույն հարցերի վերաբերյալ: Կարող է Երեւանում բոլոր ծնողներով հանդիպենք, խոսենք»,- հայտնել է նա: