close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հադրութ, Ջաբրայիլ և Կուբաթլու ուղղություններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը՝ քաղաքացիական

Արցախ

19 Հունվարի 2021, 11:42
 Հադրութ, Ջաբրայիլ և Կուբաթլու ուղղություններում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը՝ քաղաքացիական

ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում և դիրքային գոտիներում շարունակում են  իրականանել փրկարար-որոնողական աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հունվարի 18-ին աշխատանքներն իրականացվել են Հադրութ, Մեխակավան/Ջաբրայիլ/ և Որոտան /Կուբաթլու/ ուղղություններում: Հայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը քաղաքացիական:

Վերջինիս ինքնությունը պարզ է:  Նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:

Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:

Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ:

Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի /Ֆիզուլի/, Ջրականի/Ջաբրայիլ/, Հադրութի, Կովսականի /Զանգելան/ շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica