close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի մանկության երազանքը․ «168 ժամ»

Մամուլի տեսություն

19 Հունվարի 2021, 11:13
 Փաշինյանի մանկության երազանքը․ «168 ժամ»

«Ժամանակակից հասարակություններին բնորոշ է սպառողական բնույթը։ Սպառողական հասարակությունների կամ կոնսյումերիզմի՝ որպես գաղափարախոսության սկզբնավորման շրջան է համարվում անցած դարի 60-ական թվականները, ինչը, իհարկե, պայմանական թվագրություն է։ Լայն իմաստով, կոնսյումերիզմը կամ սպառողական հոգեբանությունը կապիտալիզմի որոշակիորեն գռեհիկ արտահայտությունն է, որը տարբեր տեսությունների ու մոդելների տեսքով արտահայտվել է նախ տնտեսագիտության մեջ՝ առաջ մղելով այն թեզը, որ շատ սպառումը ծնում է շատ պահանջարկ, հետևաբար՝ այն տնտեսության զարգացման հիմնական խթանն է։

Զուտ տնտեսագիտորեն դա այդպես է, սակայն խնդիրն այն է, որ կոնսյումերիզմը չի սահմանափակվում միայն տնտեսական հարաբերություններով, իրականում այն վաղուց դարձել է հանրային հոգեբանություն, աշխարհայացք, գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է ինքնին սպառումը և էլի սպառումը կամ ավելի շատ սպառումը։ Ժամանակի մեջ դա անհատական և հանրային կյանքը նյութականացնում է այնքան ու այնպես, որ հոգևոր արժեքները, նյութականի հետ չկապված ամենայնը մղվում է երկրորդական, երրորդական պլան և դադարում է մոտիվացնել անհատին ու հասարակությանը։

Բացի այդ, սպառողական հոգեբանությամբ առաջնորդվող հասարակությունն այդ վերաբերմունքը տարածում է ամեն ինչի, այդ թվում՝ նաև հոգևոր արժեքների, իսկ վերջինների թվում՝ նաև քաղաքականության  նկատմամբ։ Քաղաքական կյանքում կոնսյումերիզմի ամենավառ արտահայտությունը պոպուլիզմի՝ որպես գաղափարախոսության, իսկ իրականում՝ գաղափարախոսության բացակայության հաղթանակն է։

Պոպուլիզմը կոնսյումերիզմն է քաղաքական կյանքում, իսկ եթե հաղթանակում է՝ նաև պետական կառավարման ասպարեզում։ Սպառողական հասարակության հիմնական շարժիչ ուժը հնարավորինս էժան ու հնարավորինս շատ ապրանքների ձեռքբերումն է։

Պոպուլիզմը նույնն է՝ քաղաքականության մեջ, այն հնարավորինս ցածրարժեք է ու դյուրամարս և ամենուր է, եթե դրա կրողները գալիս են իշխանության։

Կոնսյումերիզմի առանձնահատկություններից մեկը, իսկ գուցե գլխավորն այն է, որ դրա կրողների համար գործնականում չկա այլ արժեք, քան սպառումն ինքնին։ Իսկ երբ դա արտահայտվում է նաև քաղաքականության մեջ, ստացվում է մոտավորապես այն, ինչին ականատես ենք հիմա Հայաստանում՝ հասարակության արժեքային համակարգում պետությունը, պետականությունը, համազգային նպատակները և նման այլ կատեգորիաներ գրեթե տեղ չունեն։ Մարդիկ ընդամենը ցանկանում են լավ ապրել, եթե անգամ այդ լավ կյանքն ապահովվելու է այն երկրների միջոցով, որոնք ընդամենը երկու ամիս առաջ սպանել են հազարավոր հայորդիների, գրավել են Արցախն ու ցանկանում են գրավել Հայաստանի՝ առայժմ հարավային հատվածները։

Հասարակությունը կարծես հաշտ է այդ գրավումների հետ, որովհետև դրա փոխարեն՝ առաջարկվում է «լավ կյանք»։ Իրականում հենց այս՝ կոնսյումերական գաղափարախոսության քարոզով են զբաղված իշխանության այսօրվա ներկայացուցիչները։ Նրանք՝ որպես կոնսյումերիզմի կրողներ, մի անգամ հաջողության են հասել 2018 թվականին, իսկ այսօր փորձում են ապահովել ադրբեջանաթուրքական տնտեսական առաջխաղացումը, որը սպառողականության հարթությունում կարող է անգամ շատ հաջողված մոդել դառնալ։ Որովհետև նույն այս իշխանությանը հաջողվել է անցած երկուսուկես տարիներին կազմաքանդել հակասպառողական կամ հոգևոր հիմնական կառույցները՝ եկեղեցին, ավանդույթները, հանրային բարոյականության հիմնական իմպերատիվները։ Եվ քանի որ նրանք հաջողել են այդ հարցում, հիմա իրականացնում են իրենց առաքելության գուցե վերջին արարը՝ Հայաստանը դարձնելով տարածաշրջանային սպառողական հաբ, որում հիմնական վաճառողի կամ մատակարարի դերն էլ դարձել է Նիկոլ Փաշինյանի երազանքը։ Մանկության երազանքը՝ ըստ ամենայնի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica