close
Եղանակը Երևանում
5 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ զինվորն ու Հայոց բանակը

Հարթակ

29 Դեկտեմբերի 2020, 11:45
 Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ զինվորն ու Հայոց բանակը

ՀՀ ռազմական դոկտրինը (Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովմանն ուղղված պաշտոնական հայեցակետերի համախումբ) ներառում է՝  Հայաստանի Հանրապետության և զինված ուժերի վարկաբեկմանն ուղղված գործողությունները կամ դրանց փորձը, բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության, պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, ընտանիքի ավանդական դերի և ազգային ինքնության աղավաղումը ռազմական անվտանգության ներքին սպառնալիքներ են:   

Պետական ու Ազգային Շահը չգիտակցող, Ազգային ծրագիր ու օրակարգ չունեցող՝ Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանությունը կազմաքանդեց Հայոց Պետականությունը, հեղինակազրկեց ԲԱՆԱԿՆ ու ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ.  պատերազմի անդառնալի հետևանքները, Արցախի տարածքների շարունակվող կորուստները խորացրեցին հայաստանյան ներքաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամը:

Տարածաշրջանում նոր թափ է ստանում թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքը. Արցախի անկախության հռչակման օրը (դեկտեմբերի 10) Ադրբեջանի ռազմական շքերթի ընթացքում ագրեսորի ռազմատենչ  հայտարարությունները, հավակնությունները Հայաստանի տարածքների նկատմամբ նոր արհավիրքի ահազանգ են, սպառնալիք մեր պետության անկախության, ինքնիշխանության,  տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում հրամայական է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերի  համատեղ համագործակցությունը՝ ապահովելու համար մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը, կանխելու Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացումը:

Պատերազմի ընթացքում կոնկրետ քայլեր չձեռնարկվեցին Ադրբեջանի կարևորագույն օբյեկտները թիրախավորելու  համար: Չէ՞ որ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)  աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս էական   վնաս հասցնելու Ադրբեջանի տարածքի խորքում գտնվող արդյունաբերական ենթակառուցվածքներին և հաղորդակցային օբյեկտներին, հատկապես՝ Ադրբեջանի կարևորագույն օբյեկտներից Բաքու-Ջեյհան, Բաքու-Էրզրում խողովակաշարերին, որոնք ունեն  ռազմավարական  նշանակություն  այդ պետության համար: Հայկական զինված ուժերը կարող էին թիրախավորել ոչ միայն այդ ենթակառուցվածքները, այլ նաև Ադրբեջանի առավել խոշոր քաղաքներն ու արդյունաբերական կենտրոնները, ինչը ոչ միայն բացասաբար կանդրադառնար Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական զարգացման վրա, այլ նաև դուրս կնետեր նրան տարածաշրջանային առաջնահերթություններից:

Ի պատասխան ադրբեջանական կողմի գերժամանակակից, գերծախսատար սպառազինությանը, հայկական կողմի համար նպատակային են սպառազինությունների ու ռազմական տեխնիկայի այնպիսի տեսակները, որոնք կարող են  արդյունավետ, համարժեք հարվածներ հասցնել  հակառակորդի խոցելի օբյեկտներին տարածքի խորքում՝ հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ), հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, մարտավարական հռթիռային համալիրներ, զենիթահրթիռային համակարգեր  և այլն:

Տրամաբանական է, որ սպառազինության ընտրությունը բխում է երկրի հնարավորություններից և պայմանավորված է աշխարհագրական դիրքով, տեղանքում կիրառման նշանակությամբ: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետութան համար այն կրում է պաշտպանողական բնույթ՝ ռազմական անվտանգության նկատառումներից ելնելով:

Հայոց բանակի ձեռքբերումները բազմիցս արժևորել են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմական համակարգի կարևորությունն ու կշիռը՝ մարտական կարողություններում առաջնայինը գնահատելով մարտական գործողությունների կառավարման համակարգի  հեռատես, նպատակային  պլանավորումը, հրամանատարության հմուտ կարողությունը, անձնակազմի մարտական պատրաստվածության որակները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը:

Այս  լայնածավալ պատերազմում Հայ զինվորն ապացուցեց, որ ռազմական ծախսերով, ծանր սպառազինության ցուցանիշներով բազմիցս գերազանցող հակառակորդին ԿԱՐՈՂ Է ԴԻՄԱԿԱՅԵԼ:

ԼԻՆԵՆՔ ԶՈՐԱՎԻԳ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ. ԶԱՐԿ ՏԱՆՔ  ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ.

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆՔ  ԱՄՐԱԿՈՒՌ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ:

 

Արփի Աբրահամյան

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ներկայացուցիչ

                                     ԵՊՀ միջազգային հարաբերությունների ազգային անվտանգության բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica