close
Եղանակը Երևանում
27 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

Տնտեսական

29 Դեկտեմբերի 2020, 09:21
 ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողներին հորդորում է ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները:

ՏՄՊՊՀ հորդորում է, մասնավորապես, ձեռնպահ մնալ ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, ինչպես նաև մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց:

«Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica