close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԱՏՄ-ն կխստացնի վերահսկողությունը խանութներում ու սուպերմարկետներում

Տնտեսական

16 Դեկտեմբերի 2020, 13:41
 ՍԱՏՄ-ն կխստացնի վերահսկողությունը խանութներում ու սուպերմարկետներում

Թեև հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի Ամանորյա առևտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-ից 30-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:

Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:

Սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջների անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի և կոչնչացվի:

ՍԱՏՄ-ն կշարունակի նաև Covid 19 կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության սահմանված նորմերի վերահսկողությունը իրացման ցանցում, արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում:

Քաղաքացիներին հորդորում ենք խախտումներ նկատելու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 010 206040 և 012 906090 հեռախոսահամարներով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica