close
Եղանակը Երևանում
24 Հուլիսի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հլս 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրոպայում թուրքական արտադրության 140 հազար լիտր ախտահանիչ է առգրավվել

Տնտեսական

15 Դեկտեմբերի 2020, 23:31
 Եվրոպայում թուրքական արտադրության 140 հազար լիտր ախտահանիչ է առգրավվել

Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF) հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբից ամբողջ Եվրոպայում առգրավվել է թուրքական արտադրության մոտ 140 հազար լիտր ձեռքի ախտահանիչ, որը առողջության համար վտանգ է ներկայացնում:

Ինչպես հաղորդում է թուրքական Gazete Duvar լրատվական կայքը, թուրքական ընկերության արտադրած ձեռքի մաքրման միջոցում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել, իսկ մեթանոլը կարող է գլխացավեր, տեսողության պղտորություն և նույնիսկ կուրություն առաջացնել:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ԵՄ-ում տեղակայված տարբեր ընկերություններ պատվիրել են ձեռքի մաքրող միջոցներ թուրքական արտադրողից, որը գործում է տարբեր անվանումներով:

Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի գլխավոր տնօրեն Վիլ Իտալան հայտարարել է, որ համաճարակի սկզբից իրենք ակտիվորեն պայքարում են Covid-19- ի հետ կապված անօրինական նյութերի դեմ և նշել է, որ առգրավվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են կեղծված ապրանքներն ու դիմակները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, կորոնավիրուսի արագ թեստեր, ձեռքի ախտահանիչ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica