close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մինչև երեքշաբթի՝ ժամը 12-ը, Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության ակցիաների․ Սաղաթելյան

Արցախ

5 Դեկտեմբերի 2020, 18:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե մինչև երեքշաբթի՝ ժամը 12-ը, Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության ակցիաների․ Սաղաթելյան

Մինչեւ երեքշաբթի ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը որոշում ընդունի` հրաժարական տա, եթե ոչ՝ ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության ակցիաների՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման համազգային հանրահավաքից հետո անցկացվող երթի ժամանակ դեպի Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն։

Երթը ձգվեց Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա, ապա Պռոշյան փողոց՝ կառավարական առանձնատներ։ Այն առաջնորդում էին քաղաքական ուժերի ղեկավարները՝ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ՝ «Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ՝ Հայաստան» վանկարկումներով։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը համաժողովրդական պահանջ է և քաղաքական մեծամասնությունը պետք է սա գիտակցի։

«Մենք բացառում ենք, որ իշխող քաղաքական մեծամասնությունից կարող է լինել վարչապետի թեկնածու»,-ասաց նա։

ԼՀԿ-ի մասին․ «Այն ուժը, որն առաջադրում է վարչապետի իր թեկնածուն, պետք է համաձայնվի արտահերթ ընտրություններում չառաջադրվել․ Էդմոն Մարուքյանը համաձա՞յն է այդ պայմանին»,-հարց հնչեցրեց Սաղաթելյանը։

Երթի մասնակիցները Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ ներկայացրին:

«Մենք մինչեւ երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի՝ հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք Իշխան Սաղաթելյանի ելույթը Ազատության հրապարակում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica