close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոյեմբերի 10-ը պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը հանձնելու օր․ Ծառուկյանի ուղերձը

Արցախ

5 Դեկտեմբերի 2020, 16:38
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոյեմբերի  10-ը պատմության մեջ մնալու է որպես հայրենիքը հանձնելու օր․ Ծառուկյանի ուղերձը

Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից՝ ըստ Yerkir.am-ի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այս ուղերձը ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած  հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում։

Գագիկ Ծառուկյանին այսօր, հանրահավաքի մեկնարկից ընդամենը կես ժամ առաջ ԱԱԾ-ն հրավիրել է հարցաքննության։

Իվետա Տոնոյանն ասաց՝ իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է հերթական անգամ պրն․ Ծառուկյանը կանչվել ԱԱԾ, որպեսզի հնարավորություն չունենա հանրահավաքի մասնակիցների հետ խոսելու և անկեղծորեն պատմելու, թե ինչ օրհասական վիճակում է այսօր գտնվում երկիրը, բայց նա ԱԱԾ-ից ուղերձ է հղել։

«Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողի ցասումից»,-ասվում է Ծառուկյանի ուղերձում։

Նա նշում է, որ մեր ժողովրդի ու հայրենիքի առջև ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդումները, աթոռը պահելու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ։

Ծառուկյանը հիշեցնում է, որ ինքը դեռևս 6 ամիս առաջ է հայտարարել, որ օր առաջ այս իշխանությունները պետք է հեռանան՝ դա մոտալուտ վտանգը կանխելու իր քայլն էր՝ միտված հենց Արցախի անվտագության խնդրին։

«Բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմակավարական գործընկերների հետ հարաբերություններն այս աստիճանի վատացնելու համար։ Ա՛յն ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ հետ, որ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին»,-նշել է Ծառուկյանը։

Նա հիշեցրել է, որ դեռ հունիսին է ինքն ԱԺ ամբիոնից հայտարարել, որ իշխանությունները պետք է բացեիբաց ասեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը։

«Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ, բայց իմ թիվ մեկ մտահոգությունը Արցախն էր ու Արցախի անվտանգությունը»,-նշել է Ծառուկյանը։

Իսկ հիմա նա համարում է, որ արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի։ Նրա համոզմամբ՝ պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություներ։ Արցախը հետ բերել, դժբախտաբար, չենք կարող, բայց գոնե հնարավորություն կլինի մինիմումի հասցնել ստորագրված փաստաթղթի բացասական հետևանքները։

«Հավատացեք, ինձ Նիկոլ Փաշինյանի անձը ընդհանրապես չի հետաքրքրում, մարդ, ով չունեցավ տղամարդկային արժանապատվություն՝ ընդունելու իր սխալը Արցախը հանձնելու համար, հազարավոր զոհեր տալու համար և չունեցավ պետական մտածողություն ներողություն՝ խնդրելու և հեռանալու համար։ Ինձ համար նման հայը, նման մարդը այլևս գոյություն չունի, նա այլևս անցյալ է։ Նա հեռանալու է և թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են»,-նշել է Գագիկ Ծառուկյանը ուղերձում։

Նոյեմբերի  10-ը, նրա համոզմամբ, պատմության մեջ մնալու է որպես դավաճանության, հայրենիք հանձնելու օր։

Ավելի վաղ հաղորդել էինք Դադիվանքի վանահոր խոսքը, որ ուդիները Դադիվանքում իրենց ծառայությունն են մատուցել։

Մանրամասն՝ տեսանյութում․

Դատախազությունը հերքում է
19 Հունվարի 2021, 14:10 Դատախազությունը հերքում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica