Մեկ օրում շուրջ 1250 տարհանվածներ վերադարձել են Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց տները
Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող արցախցիների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Երեւանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում ուղևորվել է 1244 մարդ: Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայրեր են վերադարձել շուրջ 32 հազար տարհանվածներ։