Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման
Քաղաքական

Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով. 168.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:
Կառավարությունը համապատասխան նախագիծն ընդունել է դեկտեմբերի 3-ին. նշենք, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս, պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։
56 միլիոն 746 հազար դրամն Ազգայի ժողովին անհրաժեշտ է արտասահմանյան գործուղումների համար։
Նկատենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրություններից տեղեկանում ենք, որ գործուղումները հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն են. Օրինակ՝ միայն նոյեմբեր ամսին ԱԺ պատգամավորների երեք գործուղման կարգադրություն է ստորագրվել, երեքն էլ՝ դեպի Մոսկվա ուղղությամբ։