close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին ծանուցագիր է ուղարկել վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան

Քաղաքական

4 Դեկտեմբերի 2020, 14:20
 ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին ծանուցագիր է ուղարկել վաղը հարցաքննության հրավիրելու վերաբերյալ. պաշտպան

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը եւս մեկ ծանուցագիր է ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քաղաքական հետապնդումների եւ իրականությունից կտրված լինելու եւս մեկ ցայտուն փաստ …

Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը հավատարիմ  մնալով իր կողմից ձեւավորած արատավոր ավանդույթին եւս մեկ ծանուցագիր է ուղարկել ՀՀ  Աժ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին 05.12.2020թ. ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:  Նույն օրը  ժամը 15:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքից ընդամենը 30 րոպե առաջ՝ ոչ աշխատանքային օրով Գագիկ Ծառուկյանին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հրավիրելն իմ համոզմամբ ունի ընդամենը մեկ նպատակ. Զրկել վերջինիս Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու եւ հայ ժողովրդին իր խոսքն ուղղելու հնարավորությունից: Գագիկ Ծառուկյանը եւ իր պաշտպանական թիմը բազմիցս նշելեն, որ վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցող գործողությունները բացառապես քաղաքական հետապնդման դրսեւորումներ են , ինչի ցայտուն եւ վառ դրսեւորումներից մեկն էլ հերթական ծանուցագիրն է…

Ի դեպ, ՀՀ  իշխանություններն իրականությունից այնքան են կտրվել, որ մեր հայրենիքի դեմ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն, օրուգիշեր զբաղված են ՀՀ ԱԺ պատգամավոր, խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու անհիմն եւ կեղծ օրակարգով…Ինչ խոսք, ցավալի է…

Հ.Գ. Հատկանշական է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին միշտ տարբեր քրեական գործերով հարցաքննելու անհրաժեշտություն է առաջանում հատկապես կայանալիք հանրահավաքներից ընդամենը րոպեներ առաջ… Ես արդեն վաղուց չեմ հավատում նման զուգադիպություններին, իսկ հետեւությունները թողնում եմ մեր հասարակության խելամիտ եւ օբյեկտիվ հատվածին…»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica