close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին․ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

4 Դեկտեմբերի 2020, 10:01
 Պուտինի խոսքերը մտահոգել են իշխանականներին․ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը. «Հրապարակ»

«ՀԱՊԿ վերջին առցանց վեհաժողովում Հայաստանի վարչապետին աջակցելու ՌԴ նախագահի հայտարարությունը միանշանակ չի ընդունվել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի թիմում։

Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է․ «Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին՝ խաղաղ կյանքի կարգավորման և որոշումների իրագործման հարցում»։ Իշխանական շրջանակների սթափ և մտածող հատվածում այս հայտարարությունը նոր վախեր է առաջ բերել՝ այդ ի՞նչ հետագա որոշումների մասին է ակնարկում ՌԴ նախագահը։

Բանն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրն այլևս համարվում է կատարված, դեկտեմբերի 1-ը վերջնաժամկետն էր, երբ թշնամուն հանձնվեց վերջին տարածքը՝ Լաչինը։ Իշխանական շրջանակներում խորը կասկածներ են ձևավորվել, որ Փաշինյանը Պուտինին պետք է վարչապետի պաշտոնում, որպեսզի իրագործի միութենական պետություն ստեղծելու իր կայսրապաշտական նկրտումները։

Արդեն իսկ Ռուսաստանում փորձագիտական մակարդակով խոսվում է Հայաստանի հետ միավորվելու հեռանկարի մասին: Մի բան, որը սեպտեմբերի 27-ից առաջ կհամարվեր ֆանտաստիկայի ժանրից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica