close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ուզում ենք այս գործընթացում ինչ-որ բան փոխել, ապա Փաշինյանը և նրա վարչակարգը պետք է հեռանան

Հասարակություն

26 Նոյեմբերի 2020, 16:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ուզում ենք այս գործընթացում ինչ-որ բան փոխել, ապա Փաշինյանը և նրա վարչակարգը պետք է հեռանան

Այս վարչակարգը ձախողել է եւ, անշուշտ, պիտի հեռանա։ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց 2018 թվականից հայրենադարձ, ՀՀ քաղաքացի Ռազմիկ Արաբյանը, որն այսօր առավոտյան քաղաքացիների հետ մասնակցում էր ԱԺ-ի մուտքի մոտ անցկացված բողոքի ակցիային։

«Նույնիսկ եթե վստահ չենք, որ արդյունքի կհասնենք, պետք է անենք այն, ինչ ճիշտ է մեր հայրենիքի համար. սկզբունքի հարց է։ Անգամ եթե մեկ տոկոս հավանականություն կա որևէ բան փոխելու, պետք է փոխել։ Այս վարչակարգը ձախողել է, դիտմամբ, թե՝ իրենց անկարողության պատճառով, դրա մասին դեռ դատարանները կխոսեն։ Եթե ուզում ենք այս գործընթացում ինչ-որ բան փոխել, ապա Նիկոլ Փաշինյանը և նրա վարչակարգը պետք է հրաժարական տան։ Այդ դեպքում գուցե հնարավորություն ունենանք նոր դեմքերով նոր բանակցային գործընթաց սկսելու»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մշակած վեցամսյա ծրագրին՝  Ռազմիկ Արաբյանը պնդեց․ «Փաշինյանը դրա համար 2․5 տարի ուներ, բայց նա մեզ հասցրեց գերագույն ձախողության շեմին։ Այս մարդը և նրա վարչակարգը ձախողել են, հսկայական վնասներ են հասցրել մեր հայրենիքին և պետք է հեռանան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica