Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում. զոհվել է երկու մարդ
Տարածաշրջան

Թբիլիսիի Խորավա փողոցի եռահարկ տանը բռնկված հրդեհից զոհվել Է երկու մարդ: Այդ մասին «Sputnuk Գրուզիա»-ին հաղորդել են արտակարգ իրադրության ծառայությունից:
Ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհի հետեւանքով այրվել Է եռահարկ տան երկրորդ հարկը: Միջադեպի վայրում մոբիլիզացվել Է հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ: Մինչ այդ կրակը տեղայնացվել Է: Այրված բնակարանում հրշեջները հայտնաբերել են երկու մարդու մարմին:
Ականատեսների խոսքով՝ հրդեհը սկսվել Է առավոտյան մոտավորապես 7:30-ին:
Հայտնի չԷ, թե ինչն Է դարձել բռնկման պատճառը: