close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան

Քաղաքական

26 Նոյեմբերի 2020, 11:45
 Նույնիսկ եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, ռազմաքաղաքական ուժերի հաշվեկշիռը մեր օգտին չէ․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության նախկին անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արդել, որում անդրադառնում է Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւին։ Գրառման մեջ ասվում է․

«Երեկ Ֆրանսիայի Սենատը ընդունեց կարեւոր բանաձեւ, որով երկրի Կառավարությանը առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, զուգահեռաբար դատապարտելով թուրք-ադրբեջականական տանդեմի ագրեսիան Արցախի դեմ։

Արցախի ազատագրման եւ ապագա ազատ գոյության տեսանկյունից, այս բանաձեւը առաջինն է իր ձեւի մեջ, եւ կարեւոր իրավական նախադեպ է ստեղծում։ Այն նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի կարեւոր ձեռքբերումն է, մանավանդ հաշվի առնելով Ֆրանսիայի տարածքում պրո-թուրքական ուժերի բուռն եւ կոպիտ հակազդեցությունը վերջին երկու ամիսների ընթացքում;

Դրանով հանդերձ, պետք չի նաեւ գերագնահատել այս բանաձեւի կարեւորությունը։ Նախ, այն դեռ պաշտոնական ճանաչում չի Ֆրանսիայի կողմից, այլ առաջարկ է Կառավարությանը, եւ դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, անհայտ վերջնարդյունքով։ Սակայն եթե նույնիսկ ի վերջո Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը, պետք է հիշել, որ իրականությունը Արցախում պայմանավորվում է այնտեղ ձեւավորված ռազմաքաղաքական ուժերի փաստացի հաշվեկշռով, եւ ոչ թե այսպիսի բանաձեւերով։ Նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնությունից հետո, այդ հաշվեկշիռը բնավ մեր օգտին չի, եւ դեռ երկար ժամանակ ու ջանք է պահանջվելու, որպեսզի այն սկսի փոփոխվել։

Ուստի այս պահին, ընդունելով Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձեւն ի գիտություն եւ ողջունելով այն, մեզ պետք է կենտրոնանալ պարտության հետեւանքների հաղթահարման վրա՝ ձեւավորել կոմպետենտ, իրատես եւ հանրային լայն վստահություն ձեւավորող իշխանություն, վերականգնել տնտեսությունը, արդիականացնել եւ ապագայի պատերազմներին պատրաստել բանակը, վերակառուցել մեր դիվանագիտական հարաբերությունների խարխլված համակարգը։ Այդ դեպքում, գուցե իրական ուժային հաշվեկշիռը տեսանելի ապագայում փոխվի մեր օգտին, եւ Ֆրանսիայի Սենատի եւ նմանատիպ որոշումներն էլ իրավական հիմք հանդիսանան՝ վերախաղարկելու իրավիճակը մեր օգտին։ Մինչ այդ, բոլորիս կամք ու տոկունություն եմ ցանկանում»։

 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica