close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դետքը» հոլովակ է նվիրել Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի հիշատակին

Մշակույթ

24 Նոյեմբերի 2020, 16:35
 «Դետքը» հոլովակ է նվիրել Արցախում զոհված բալետի արտիստ Տիգրան Հարությունյանի հիշատակին

«Դետք» խումբը «Մութը մենք ենք հորինել» երգի տեսահոլովակը նվիրել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանին, որը զոհվել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում: Երգի հոլովակն արդեն համացանցում է:

«Լույս է լինելու այստեղ, քանի կա արև ու սեր: Տեսահոլովակի պրեմիերան նվիրվում է մեր լույս ընկերոջ՝ Տիգրանի հիշատակին»,- ասվում է խմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված գրառման մեջ:

Երաժշտության հեղինակը Արման Պետրոսյանն է, բառերը գրել է Վահան Կիրակոսյանը: Հոլովակի ռեժիսորն Արման Ամպն է, իսկ օպերատորը՝ Կարեն Գալստյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica