ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ոգին անկոտրուն է, մենք կդիմանանք ու կհաղթենք․ Ռուսական թատրոնը 2-րդ տեսաուղերձն է հղել
Մշակույթ

Կ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Արցախյան երկրորդ լայնածավալ պատերազմից օրեր անց հրապարակել էր ուղերձ տեսահոլովակ, որում մասնավորապես ասվում էր․ «Բոլորի համար կա մեկ պայքար` իրենց նախնիների հայրենիքում ապրելու իրավունքի համար»:
Օրերս, թատրոնի անձնակազմը հանդես է եկել երկրորդ տեսաուղերձով․ «Այսօր յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրելիս լինի, պաշտպանն է ոչ մեծ Արցախի եւ մեծ քաղաքակրթության: Մենք սպասում ենք ոչ զինդադարի, այլ խաղաղության: Եվ մինչեւ այն պահը, քանի դեռ այն չկա, Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը կեսօրին կղողանջեն: Կղողանջեն այն մասին, որ մեր ոգին անկոտրուն է, մենք կդիմանանք ու կմնանք: Մենք կհաղթենք: Մենք՝ կլինե՛նք, կլինե՛նք, կլինե՛նք…»,- ասված է տեսաուղերձում։
Մանրամասները՝ տեսանյութում․