Բաքվի իշխանությունները սպառնում և ձերբակալում են ակտիվիստներին ու պատերազմը դադարեցնելու կողմնակիցներին
Տարածաշրջան

Ըստ TolishMedia-ի՝ պատերազմին վերջ տալու մասին հայտարարություն ստորագրած ադրբեջանցի մի քանի երիտասարդ ակտիվիստներ հայտնել են, որ Բաքվի իշխանությունների կողմից իրենց վրա ճնշում և սպառնալիք է գործադրվել ինտերնետում:
Իշխանությունները «ձախակողմյան» լինելու մեջ են մեղադրում մի շարք հայտնի ակտիվիստների, այդ թվում՝ Գիյաս Իբրահիմովին:
Ակտիվիստներից Ջալե Բայրամովան ասել է, որ իրեն մեղադրում են նման գործունեության համար օտարերկրյա կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալու մեջ: Թողրուլ Վելիևը հայտարարել է, որ ինքը նույնպես սպառնալիքներ է ստացել, բայց դրանք իրեն չեն վախեցրել:
Նշենք, որ Գիյաս Իբրահիմովը հոկտեմբերի 24-ին ձերբակալվել էր համացանցում պատերազմը դադարեցնելու կոչեր անելու համար։
Իբրահիմովը 2016 թ. Հեյդար Ալիևի արձանի վրա գրաֆիտի նկարած ակտիվիստներից էր, ինչի համար դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման։