close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Մկրտչյան՝ Արցախի հետոս

Սփյուռքի ձայնը

31 Օգոստոսի 2020, 23:42
 Արթուր Մկրտչյան՝ Արցախի հետոս

Արցախի Հանրապետութեան նախագահի հրամանագրով՝ յետ մահու Արցախի հերոսի բարձրագոյն կոչում եւ «Ոսկէ Արծիւ» շքանշան շնորհուեցաւ Արցախի Հանրապետութեան Գերագոյն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչեանին։Արթուրը Դաշնակցական էր՝ միսը միսէն, ոսկրը ոսկրէն։

Ան իր մէջ կը խտացնէր Դաշնակցականի բոլոր առաքինութիւնները։ Ան մտաւորական էր, ազատամարտիկ էր, քաղաքական գործիչ էր։ 32 տարեկան հասակին ան Արցախի Գերագոյն Խորհուրդի առաջին նախագահն էր։

Այդ հանգամանքով ան Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան առաջին նախագահն էր։Արթուր Մկրտչեան Արցախեան ազատամարտի ու պետականութեան թէ՛ մարտական ու թէ գաղափարական առաջնորդն էր։ Իր տեսութիւնը շատ բիւրեղ եւ յստակ էր.-«Արցախն աղքատ բարերար չէ, որին պէտք է օգնել, Արցախը պէտք է նուաճել, Արցախը պէտք է գրաւել, Արցախը պէտք է մերը դարձնել։ … Թող ոչ մէկի մտքով չանցնի, թէ Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով էդ հողի վրայ ապրում է եւ պաշտպանում է այդ հողը»:

«Առաջին հարցը կանոնաւոր բանակ ստեղծելն է, չնայած դա շատ դժուար կլինի, որովհետեւ համապատասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի սահմանները եւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսապահովման հետ կապուած հարցերը լուծելու ուղղութեամբ: Արցախի Հանրապետութեան յարաբերութիւնները Ադրբեջանի հետ պայմանաւորած կլինի նրանով, թէ Ադրբեջանը ինչքանո՞վ կճանաչի հայ ժողովրդի իրաւունքն Արցախում ապրելու»:

Այո՛, Արցախը պէտք է մերը դարձնել։ Հողը նրանն է ով հողի վրայ կ՚ապրի եւ կը պաշտպանէ զայն։ Այս նպատակին համար հրամայական է կանոնաւոր բանակի ստեղծումը։Արթուր Մկրտչեանի այս պատգամները այսօր իրականութիւնն են։

Այդ իրականութիւնը պէտք է յարատեւելի դարձնել՝ յանուն Արցախի, յանուն Միացեալ Հայաստանի, յանուն Արցախեան պետականութեան կերտիչ Արթուր Մկրտչեանի։

Սեդօ Պոյաճեան

31 օգոստոսի, 2020թ.

Պատերազմի ագռավը․ 7or.am
30 Հունիսի 2022, 13:20 Պատերազմի ագռավը․ 7or.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica