close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հռոմի պապ. հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն

Հասարակություն

19 Օգոստոսի 2020, 22:14
 Հռոմի պապ. հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ հարուստ երկրները չպետք է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն: «Ցավալի կլինի, եթե հարուստ երկրները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի պաշար հավաքեն կամ եթե պատվաստանյութը այս կամ այն ազգին հասանելի լինի: Այն պետք է հասանելի լինի բոլորին»,-ասել է նա, հաղորդում  AP-ը:

«Պանդեմիան մերկացրել է աղքատ երկրների ծանր դրությունը եւ այն անհավասարությունը, որն առկա է աշխարհում: Չնայած նրան, որ վիրուսը բացառություններ չի անում, անհավասարություն եւ խտրականություն է նկատվում»,-նշել է Հռոմի պապը:

Պոնտիֆիկոսը կարծում է, որ մի կողմից անհրաժեշտ է դեղամիջոց գտնել վիրուսի դեմ, որն աշխարհին ոտքի կհանի, մյուս կողմից՝ պետք է բուժվի սոցիալական անարդարությունը, հնարավորությունների անհավասարությունը, մարգինալացումն ու թույլերի պաշտպանության բացակայությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica