close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ պատվիրակության ղեկավարի պահվածքը կարող է լրջագույն խութեր ստեղծել ՀՀ-ԵՄ հարաբերություններում․ քաղաքագետ

Քաղաքական

15 Մայիսի 2020, 14:13
 ԵՄ պատվիրակության ղեկավարի պահվածքը  կարող է լրջագույն խութեր ստեղծել ՀՀ-ԵՄ հարաբերություններում․ քաղաքագետ

Քաղաքագետ Գևորգ Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ես չգիտեմ թե նոր ղեկավարության օրոք ինչ է փոխվել արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունում European External Action Service - EEAS, բայց Հայաստանում Եմ պատվիրակության ղեկավար, դեսպան Վիկտորինի պահվածքը պետք է կոշտ դիվանագիտական հակազդման արժանանա։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում դեսպանը երկու անգամ հետևողականորեն և անթաքույց խուսափել է արտասանել «ցեղասպանություն» բառը, այն դեպքում, երբ Եվրոպական Խորհրդարանը երկու անգամ 1987 և 2015թթ․ ընդունել է հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քաղաքական աճպարարություններից խուսափել են ԵՄ գործադիր իշխանության բոլոր մարմինները, իսկ նախկին դեսպան Սվիտալսկին, քանիցս արտասանել է «ցեղասպանություն» բառը։

Եվրոպական Միության դեսպանի կողմից նման պահվածքը ոչ միայն չի բխում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առկա բարձր մակարդակի համագործակցությունից և քաղաքական երկխոսությունից, այլև նախ և առաջ արհամարհանք է Եվրոպական Միության ստեղծման գաղափարների ու գործունեության սկզբունքների, ինչպես նաև ընդհանրապես եվրոպական արժեքային համակարգի հանդեպ։
Իսկ եթե դեսպանի պահվածքը նպատակ ունի կոնկրետ հարցերում, մասնավորապես Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին և Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի նախաստորագրմանն ընդառաջ, պաշտոնական Երևանի վրա ճնշում բանեցնել, ապա դա ի սկզբանե դատապարտված է ձախողման․․․․
Ավելին, այդպիսի ենթադրյալ պահվածքը կարող է լրջագույն խութեր ստեղծել ՀՀ-ԵՄ հարաբերություններում՝ իրենից բխող երկուստեք բացասական հետևանքներով․․․․
Ամեն դեպքում, մոտիկից ծանոթ լինելով Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և Բրյուսելում հավատարմագրված մեր դիվանագիտական ներկայացչության մասնագիտական կարողություններին, տրամադիր եմ հավատելու, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա խութերը կշտկվեն․․․»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica