close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ ամբիոնից վիրավորանք է հնչել կին գործչի հասցեին՝ հենց կին լինելու համատեքստում. Լ. Գալստյան

Քաղաքական

29 Ապրիլի 2020, 14:12
 ԱԺ ամբիոնից վիրավորանք է հնչել կին գործչի հասցեին՝ հենց կին լինելու համատեքստում. Լ. Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ ամբիոնից ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի պատասխանին ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին։ 

Նա, մասնավորապես, նշել է.

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում առանձնապես չզարմացրեց: Ասել, թե ցավալի է ու շատ տխուր, նշանակում է ոչինչ չասել, ասել, թե քաղաքական ցածր մշակույթի դրսևորում է, դարձյալ նշանակում է ոչինչ չասել: Այն պարզ պատճառով, որ սա քաղաքականության հետ որևէ առնչություն չունի: Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որևէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ:

Եթե այս երկրի հետ մի քիչ մարդկային կապ ունենայիք, քաղաքակնության մասին չեմ խոսում, կհասկանայիք, որ փողոցայինի այդ վարպետության դասը խորացնում է համազգային դեպրեսիան ու հիասթափությունը: Նույնիսկ այն փողոցը, որ բերեցիք խորհրդարան, դատապարտում է կնոջ, մոր, քրոջ, աղջկա կոնտեքստում վիրավորանքը…

Կարող էի այսօրվա «դեպքերի» առիթով լռել ու Կոնֆուցիուսի հանգույն հանգիստ նստել գետի ափին և հետևել քաղաքական ինքնաոչնչացման այս սնանկ շքերթին:
Բայց, ոչ… Այսօր ԱԺ ամբիոնից վիրավորանք է հնչել կին քաղաքական գործչի հասցեին, նրա կանացի արժանապատվությանն ու վարկին՝ հենց կին լինելու համատեքստում: Սա դատապարտելի է, և կարծում եմ այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա ՄԻՊ-ի և հատկապես հասարակության կողմից»։
 
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ արտահերթ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասել էր, թե Ալեն Սիմոնյանին նույնիսկ սեփական թիմում լուրջ չեն վերաբերում, ուր մնաց մենք և ժողովուրդը լուրջ ընդունենք։ ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ, պատասխանելով Սամսոնյանին, նշել էր. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա տգեղ է դիտվում։ Անընդհատ իմ մոտ տպավորություն է, որ Ձեր մոտ ինչ-որ մանյակալ բան է»։

 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica