close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՌԴ-ն մեցադրել է ԱՄՆ-ին ու Գերմանիային՝ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու համար

Աշխարհ

5 Օգոստոսի 2019, 14:31
 ՌԴ-ն մեցադրել է  ԱՄՆ-ին ու Գերմանիային՝ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու համար

ՌԴ ԱԳ նախարարությունը ԱՄՆ-ին  ու Գերմանիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար: Այդ մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է lenta.ru-ն:

Ըստ նրա՝ Մոսկվայում չարտոնված ցույցերի լուսաբանման ժամանակ խախտվել են կանոնները դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու պետական լրատվամիջոցների կողմից: Այդ կապակցությամբ  ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական դիմումներ կհղի ամերիկյան ու գերմանական կողմին:

Զախարովան ընդգծել է՝ ՌԴ-ում  ամերիկյան դեսպանատունն «ակտիվորեն» ներգրավվել էր ցույցերին, որոնք անցկացվել են Մոսկվայի կենտրոնում, օգոստոսի 3-ին:

«Ենթադրում եմ, որ ԱՄՆ ղեկավարությունը շատ կզարմանա, թե ինչպես են իր դիվանագետները խառնվում Ռուսաստանի ներքին գործերին»,- նշել է Զախարովան:

Ինչ վերաբերում է գերմանական կողմին ունեցած դժգոհություններին, ապա դրանք կապված են Deutsche Welle-ի հրապարակումների հետ, որոնք կոչ էին անում մոսկվաբնակներին դուրս գալ բողոքի ակցիայի:

 

Հույսի արահետը 1 տարեկան է
21 Սեպտեմբերի 2021, 12:17 Հույսի արահետը 1 տարեկան է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica