close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպի Արցախ նոր ճանապարհ կկառուցվի. Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված է և կոչով դիմել է համանախագահներին

Տարածաշրջան

26 Հուլիսի 2019, 16:34
 Դեպի Արցախ նոր ճանապարհ կկառուցվի. Ադրբեջանի ԱԳՆ-ն վրդովված է և կոչով դիմել է համանախագահներին

Հայաստանը շարունակում է սադրանքները` նպատակ ունենալով խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը: Այդ մասին ասվում է Ադրբեջանի հայտարարությունում` կապված ՀՀ ղեկավարության հայտարարության հետ, թե «հարավային ուղղությամբ»`դեպի Արցախ տանող նոր ճանապարհ կկառուցվի. հայտնում է Haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը հյուրընկալվել էր «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդաշարին, ասել էր, որ շուտով Հայաստանը և Արցախը միացնող 150 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցվելու:

 Ըստ Ադրբեջաի ԱԳՆ-ի` այդ քայլը  հերթական անգամ ցույց է տալիս Երևանի` առկա ստատուս քվոն ամրապնդելու մտադրությունը, որը հիմնված է «ռազմական օկուպացիայի վրա»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` լրջորեն վերաբերվել ՀՀ-ի անօրինական գործողություններին «Ադրբեջանի օկուպացված տարածքներում», որոնք ազդում են բանակցային գործընթացի վրա:

Այդ համատեքստում, ըստ ադրբեջանական կողմի, խաղաղ կարգավորման մասին հայկական կողմի հայտարարությունները «կեղծավորություն են և միջազգային հանրությանը խաբելու փորձ»:

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica