Իվանիշվիլին խոսել է ընդդիմության հետ բանակցությունների մասին
Տարածաշրջան

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ իրենք պատրաստ են խորհրդատվություններ ունենալ ընդդիմադիրների հետ` կապված երկրում ընտրակարգը փոխելու հետ. հայտնում է Спутник-Грузия-ն:
Երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեն, իր հերթին, ասել է, որ խորհրդատվություններ կարող են անցկացվել այն ընդդիմադիրների հետ, որոնք հարգում են օրենքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իվանիշվիլին հայտարարությամբ հանդես եկավ` փաստորեն զիջելով ցուցարարներին` 2020 թվականի ընտրությունները կկայանան համամասնական ընտրակարգով: