Թբիլիսիի կինոթատրոններում դադարեցվել է ռուսալեզու ֆիլմերի ցուցադրությունը
Տարածաշրջան

Թբիլիսիի կինոթատրոնները հունիսի 20-ին քաղաքում մեկնարկած բողոքի ակցիաների սկզբից ի վեր դադարեցրել են ռուսերեն թարգմանությամբ ֆիլմերի և մուլտֆիլմերի ցուցադրությունը: Այդ մասին հայտնել են Թբիլիսիի կինոթատրոնների ասոցիացիայից. գրում է РИА Новости-ն:
«Այժմ ֆիլմեր կարելի է դիտել վրացերենով և անգլերենով», - հայտնել են կինոթատրոնների ասոցիացիայից:
Հիշեցնենք, որ ցույցերը Վրաստանում շարունակվում են արդեն գրեթե 4 օր: Զանգվածային բողոքի պատճառ է դարձել երկրի խորհրդարանում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Սերգեյ Գաբրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: