close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում կառուցվի տարանցիկ գազատար. Փաշինյանը` РБК-ին

Տնտեսական

29 Հունվարի 2019, 15:02
 Մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում կառուցվի տարանցիկ գազատար. Փաշինյանը` РБК-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ հայ սպառողի համար գազի գինը կիջեցվի: Այդ մասին նա ասել է РБК-ին տված հարցազրույցում:

Ըստ Փաշինյանի`  գազի գնի հետ կապված հարցը ԵԱՏՄ տարածքում ամենազգայունն է, արդեն պայմանավորվածություն կա հայ սպառողի համար 2019-ին գազի գինը պահպանելու մասին, սակայն բանակցությունները շարունակվում են:

Լրագրողի դիտարկմանը, որ, միևնույն է, մեկ տարի անց Հայաստանի համար գազի գինը կբարձրանա, Փաշինյանն արձագանքել է. «Ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ կիջեցվի»:

Հարցին` Հայաստանը պատրաստվո՞ւմ է նվազեցնել  էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, ինչպես ցանկանում են որոշ երկրներ, մասնավորապես` հանդես գալով «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության դեմ, նա պատասխանել է. «Ցավոք, ՀՀ-ում «Հյուսիսային հոսք-2» չի կառուցվում»:

«Իսկ մենք հետաքրքրված ենք, որ մեր երկրում նույնպես կառուցվի տարանցիկ գազատար, որը, օրինակ, կտեղափոխեր գազ կամ նավթ Ա կետից Բ կետ: Մենք շատ շահագրգռված ենք նման նախագծերով»,- նշել է Փաշինյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica