Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ գրասենյակի դիմաց նստացույցի նպատակը մեկն է. մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտման, ցեղասպանության առջև։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է հայտարարություններ անելով, երբեմն բանաձևեր ընդունելով․ «Բայց փաստն այն է, որ Արցախը շարունակում է մնալ շրջափակված։ Մեր նպատակն է բողոքի ձայնը բարձրացնել, պահանջներ ներկայացնել։ Կարևորում ենք ռուս խաղաղապահների դերն ու առաքելությունն Արցախում։ Պետք է քննարկվի նաև նրանց առաքելության երկարացման հարցը։ Բայց այսքանով հանդերձ, մենք ունենք հստակ պահանջներ, քանի որ ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք երկրներից մենք ունենք ակնկալիքներ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք ակնկալիք չունեն, որ ակցիայից անմիջապես հետո ճանապարհը բացվելու է, մեր բոլոր խնդիրները լուծվելու են․
«Բայց այս ակցիան, բողոքի ձայն բարձրացնելը առնվազն անհրաժեշտություն է։ Շուրջ 10 օր է Արցախը տոտալ շրջափակման մեջ է։ Կա դեղորայքի, սնունդի խնդիր, մարդիկ կանգնած են ցեղասպանության առջև։ Եվ լուռ հետևել այս ամենին ընկալելի չէ»,- ասաց նա։