կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-12-17 15:58
Առանց Կատեգորիա

Հայտնի է 2018-ի գլխավոր բառը

Հայտնի է 2018-ի գլխավոր բառը

Ամերիկյան Merriam-Webster բառարանը որպես  2018-ի գլխավոր բառ ընտրել է «արդարություն»-ը (justice). հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ սոցցանցների օգտատերերը, անցած տարվա համեմատ, 74 տոկոսով ավելի շատ են որոնել այդ բառը:

Բառարանի հեղինակները նշում են, որ justice բառը, որը թարգմանվում է նաև որպես «արդարադատություն», ամենահաճախն է հիշատակվել ԶԼՄ-ներում` կապված ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտության գործի հետաքննության հետ: