կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-28 17:50
Աշխարհ

Կադիրովը գիշերը բռնել է թմրամոլի

Կադիրովը գիշերը բռնել է թմրամոլի

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հրապարակայնորեն ամոթանք է տվել 14 թմրամոլի, որոնք ձերբակալվել են Չեչնիայի տարբեր շրջաններում։ Իսկ նրանցից մեկին Կադիրովն անձամբ է բռնել, երբ նա գիշերը` համերգից հետո, թմրանյութերի ազդեցության տակ քայլել է փողոցում. հայտնում է Комсомольская правда-ն։

 

«Նման մարդիկ կարծում են, որ իրենց վարքով վնաս են տալիս իշխանություններին։ Սակայն թմրանյութերի հետևանքով միայն իրենք և իրենց հարազատներն են տուժում։ Եվ նման վարքի հետևանքները ստիպված են լուծել մեղավորների հայրերն ու մայրերը»,- ասել է Կադիրովը։

 

Չեչնիայի նախագահի հետ հանդիպման են կանչել նաև 14 թմրամոլների ծնողներին։

 

Կադիրովը կոչ է արել նրանց` աշխատել իրավիճակի շտկման ուղղությամբ: Թմրամոլների ծնողները շնորհակալություն են հայտնել Կադիրովին՝ «իրենց աչքերը բացելու համար», իսկ տղաները խոստացել են ուղղվել և ազատվել վնասակար սովորությունից։