կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-27 22:21
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Մաքսատո՞ւրքն է բարձրացել, Թե` ոմանց այլազան ախորժակներն են բացվել

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Մաքսատո՞ւրքն է բարձրացել, Թե` ոմանց այլազան ախորժակներն են բացվել

Այս օրերին մեկ քաղաքապետարանի, մեկ կառավարության շենքի առջեւ բողոքի հախուռն ցույցեր են անցկացնում փողոցային առեւտրով զբաղվողներն ու նրանց միացած մի քանի «տոնավաճառների» վաճառականները։

 

Բացօթյա առեւտրով զբաղվողները երեկ նաեւ նախագահի նստավայրի մոտ էին հավաքվել, որտեղ նրանց պատվիրակներին ընդունել են նախագահի վերահսկողության ծառայության աշխատակիցները։ Իսկ «Մալաթիա», «Հրազդան» եւ մի քանի այլ «տոնավաճառների» առեւտրականները տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի մոտ էին հավաքվել, քանզի նախօրեին կառավարությունից ասել էին, որ Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին հանձնարարված է զբաղվել իրենց հուզող հարցով։ Երեկ նախարարը հանդիպել է ցուցարար-առեւտրականներին, հայտնել, որ նրանց նամակն ստացել է ու գնում է կառավարություն հենց այդ հարցով խորհրդակցության։