|
|
|
|
Խաղաղասիրաբար էին տրամադրված
Ջերմուկում շարունակվող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ տուրում իրար հետ մրցեցին մեր երկրի երկու ներկայացուցիչները: Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը 28-րդ քայլ կատարելուց հետո խաղաղ դաշն կնքեցին: Պարզապես, նրանք կրկնեցին քայլերը:
Մկրտչյանը վաստակած 5 միավորով ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւայի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը, իսկ Դանիելյանը 3,5 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է վրացուհի Նանա Ձագնիձեն: Նա, հերթական տուրում հաղթելով իր հայրենակցուհի Մայա Չիբուրդանիձեին, վաստակած միավորների պաշարը հասցրեց 6,5-ի:
|
|
 |
|
|
|