close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրանք մնացին հավերժ երիտասարդ. այսօր ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ Արտակ Գրիգորյանի և Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակի օրն է

Հասարակություն

14 Հունվարի 2022, 16:32
 Նրանք մնացին հավերժ երիտասարդ. այսօր ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ Արտակ Գրիգորյանի և Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակի օրն է

Պռոշյանցիներ Ազնավուր Հովհաննիսյանը և Արտակ Գրիգորյանը իրենց շրջանավարտ 30 դասընկերների հետ, որպես կամավորական-ազատամարտիկներ, մեկնել էին Արցախ` Արցախի հերոս, դաշնակցական Պետրոս Ղևոնդյանի հրամանատարության ներքո ազատագրական պայքարը մղելու թշնամու դեմ: Այսօր ՀՅԴ Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկներ՝ Արտակ Գրիգորյանի և Ազնավուր Հովհաննիսյանի հիշատակի օրն է:

19 տարեկան Արտակ Գրիգորյանը և 20 տարեկան Ազնավուր Հովհաննիսյանը իրենց մյուս նվիրյալ ընկերների հետ  Շուշիի առանձնակի գումարտակի կազմում տարան բազում ազատագրական հաղթանակներ: Այս հրաշալի երիտասարդ տղաներն իրենց մարտական ավագ ընկերների հետ հպարտորեն պաշտպանում էին հայրենի հողը: Ցավոք, Ազնավուր Հովհաննիսյանը և Արտակ Գրիգորյանը զոհվեցին 1994 թ. ճիշտ այս օրը` հունվարի 14-ին, Ֆիզուլու Կարախանբեյլի գյուղի թեժ կռվի ժամանակ:

Նաև հիշեցնենք, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ և Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության 2-րդ վաշտի 22 և 1-ին վաշտի հայորդիները ուղևորվեցին Արցախ` պաշտպանելու Արցախի հյուսիս-արևելքը: Վարնկաթաղ բարձունքում տեղի ունեցած հերոսական մարտերի ժամանակ 24 հայորդիներ զոհվեցին։ Նրանց մեծ մասը նույնպես Պռոշյան գյուղից էին, ինչպես Արտակն ու Ազնավուրը:

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica