close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել. ով է այն գլխավորելու

Հասարակություն

14 Հունվարի 2022, 17:27
 Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների հարցով աշխատանքային խումբ է ստեղծվել. ով է այն գլխավորելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել: Խումբը կգլխավորի վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը:

Որոշման մեջ ասվում է. 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

1. Փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica