close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման․ Տիգրան Աբրահամյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 21:15
 Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման․ Տիգրան Աբրահամյան

Քանի զինված ուժերի մեծ թվով սպաներ, գեներալները զանգվածային կերպով տարբեր քրեական գործերի մեջ են ներգրավված՝ «նախկինների» գործով, 44-օրյա պատերազմով, հետպատերազմյան ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրվագներով, բանակի մարտունակության, կարգապահության և բարեփոխումների մասին որևէ սպասելիք չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ցանկացած փոփոխության, բարեփոխման հիմքում սպայական կազմն է, իսկ նրանցից շատ շատերը ուղղակի ֆիզիկապես հնարավորություն էլ չունեն մասնակցելու զորքերի ամենօրյա կարգացուցակով նախատեսված միջոցառումներին։

Նրանք տարբեր իրավապահ մարմինների քաշքշուկի, որոշ դեպքերում՝ ճնշումների տիրույթում են, իսկ այն սպաներն էլ, ովքեր այդ գործընթացներով չեն անցնում, իրենց մաշկի վրա են զգում ծառայակից ընկերների հաճախակի բացակայության ողջ ծանրությունը։

Նպատակաուղղված ձևով բանակը տարվում է կազմալուծման, որպեսզի հետագայում այս կամ այն զիջումը հիմնավորվի «բանակում ստեղծված վիճակով»»,- գրել է Աբրահամյանը։

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica