close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը խուսափում է ժողովրդի թիկունքում տեղի ունեցողը դարձնել հրապարակային. Արմեն Ռուստամյան

Հասարակություն

6 Դեկտեմբերի 2021, 20:36
 Իշխանությունը խուսափում է ժողովրդի թիկունքում տեղի ունեցողը դարձնել  հրապարակային. Արմեն Ռուստամյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ ԱԺ մեծամասնությունը չի ուզում որևէ կերպ անդրադառնալ սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։ 

«Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն գործընթացը, որը տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։

Պարզ է, որ գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին իմանում ենք միայն պոստֆակտում։ Հիմա մենք ասում ենք, որ ԱԺ-ն ունի շատ կարևոր դերակատարություն։ Այս գործընթացը չպետք է մեկ անձի վրա թողնել։ Նախ այդ մեկ անձը չի կարող ամբողջական այնպիսի գործընթաց իրականացնել, որտեղ սխալներ, թերացումներ չլինեն։ Մյուս կողմից կա հստակ վիճակ, որ Հայաստանի նկատմամբ ուժեղացել են արտաքին ճնշումները և չի կարելի թույլ տալ, որ այդ ճնշումները կենտրոնանան մեկ անձի վրա»,-ասաց Ռուստամյանը։

Նրա խոսքով իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ մեզ համար զգայուն խնդիրների հետ կապված կուլիսային գործընթացներ կան։

«Այժմ մենք ականատես ենք լինում բանավոր համաձայնությունների կործանարար հետևանքներին»,-նշեց Արմեն Ռուստամյանը։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չկայացմանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց.

«Ակնհայտ է, որ Ստոկհոլմում բանակցությունը խափանվել է միայն այն պատճառով, որ Ադրբեջանը հարց է բարձրացրել, թե ինչու են հայ պատգամավորներն Արցախ գնացել»։ 

Ռուստամյանը նշեց, որ ադրբեջանցիներն ամեն տեղ փաստում, արձանագրում և ճնշումներ են գործադրում առ այն, որ Արցախի հարց գոյություն չունի, և որ պետք է Ադրբեջանից հարցնեն ու նոր Արցախ այցելեն։

«Նրանց համար կարևորն այն է, որ իրենց բանակցային գործընթացը չվտանգվի, իսկ ու՞մ են պետք այդ բանակցությունները, որոնք մեր շահերին դեմ են»,-նշեց Արմեն Ռուստամյանը, և հավելեց, որ ծածկադմփոցը, փաստի առաջ կանգնեցնելն այս իշխանությունների գործելաոճն է դարձել։

Վաղը Մասիսում ջուր չի լինի
17 Հունվարի 2022, 18:47 Վաղը Մասիսում ջուր չի լինի

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica