close
Եղանակը Երևանում
26 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արյունալի բախում Ուկրաինայում ադրբեջանցիների միջև

Աշխարհ

6 Դեկտեմբերի 2021, 13:40
 Արյունալի բախում Ուկրաինայում ադրբեջանցիների միջև

Դեկտեմբերի 5-ի երեկոյան Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում դանակահարություն և կրակոցներ են տեղի ունեցել այնտեղ բնակվող ադրբեջանցիների միջև. հաղորդում է svoi.kr.ua-ն:

Կոնֆլիկտի մասնակիցներից մեկին դանակահարված և կտրած-ծակած ծանր վերքով հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսին մահացած են գտել փողոցում՝ Կենտրոնական քաղաքային թաղամասում։ 

«Սպանվածն ադրբեջանցի է, ով ընկերոջ հետ ժամանել է Կրիվոյ Ռոգ, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 5-ի առավոտյան Կիևից։ Կրակոցների երկրորդ մասնակիցը, ով դանակահարվել է մեջքից, Ադրբեջանի քաղաքացի է։ Ավելի վաղ նա ուղարկվել էր քննչական մեկուսարան՝ Մետալուրգիչեսկի շրջանի ոսկերչական խանութի աղմկահարույց կողոպուտի համար, սակայն շուտով խափանման միջոցը փոխվել էր տնային կալանքի։ 2019 թվականի հունվարին ևս երեք զինված դիմակավորված անձանց հետ թալանել է Սոցգորոդի «Ոսկե դարը»։ Այնուհետ խումբը ձերբակալվել է Խարկովում, նրանց հետ մեկուկես կիլոգրամ ոսկի է եղել»,- ասվում է Ուկրաինայի իրավապահ մարմինների հաղորդագրության մեջ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica