close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը կրկին պարտվեց․ 7or.am

Քաղաքական

6 Դեկտեմբերի 2021, 12:20
 Նիկոլ Փաշինյանը կրկին պարտվեց․ 7or.am

7or.am-ը գրում է․ Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր ընտրազանգվածի մեծ մասը։

Սյունիքում կայացած համայնքային ընտրություններում Նիկոլին մերժեցին։ Նիկոլը մերժվեց նաև մեծությամբ 2–րդ քաղաք Գյումրիում։ Հիմա հերթը հասավ մեծությամբ 3–րդ քաղաքին՝ Վանաձորին։ Այնտեղ նույնպես մերժեցին Նիկոլին։

Նիկոլը մերժվել է դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ընտրությունների առանցքային տեղերում։

Եթե մի պահ հիմք ընդունենք ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ստացած պաշտոնական թվերն ու դրանք համեմատենք համայնքային ընտրություններում ՔՊ–ի ստացած թվերի հետ, ապա կարող ենք երկու եզրակացություն անել։

1․Նիկոլն իրականում չի ստացել 600 քանի հազար քվե։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թվերն ապահովվել են ընտրակեղծիքների միջոցով։

2.Նիկոլն իրականում ստացել է այդ 600 քանի հազար քվեները, բայց հունիսի 20–ից հետո մարդիկ հասկացել են, որ սխալվել են, հասկացել են, որ խաբվել են ու սկսել են ուղղել իրենց սխալը՝ մերժելով Նիկոլին և իր դրածոներին։

Թե որ տարբերակի հետ գործ ունենք իրականում, դժվար է ասել։ Հնարավոր է երկուսի միքսը։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը զգալիորեն կորցնում է իր լեգիտիմությունը և հիմա աթոռը պահում է իներցիայի, ուժայինների միջոցով։

Ըստ ամենայնի՝ լրջագույն ազդեցություն են ունեցել հունիսի 20–ից հետո մեր շարունակական կորուստները։ Նիկոլը խոստացել էր «Խաղաղության դարաշրջան», բայց ապահովեց պատերազմների մեկօրյակներ։ Կրկին արյուն է թափվում, թշնամին մտնում է ՀՀ տարածք, ստանում ենք նոր զոհեր, նոր վիրավորներ, նոր գերիներ։

Մարդիկ սկսել են հասկանալ, որ Նիկոլը ոչ թե խաղաղություն, այլ նվաստացում, պատերազմ ու նոր պարտություն բերող է։ Հասկացել են ու մերժում են։

ՏԻՄ ընտրություններն ընտրողների մեսիջն էր այն մասին, որ մեզ պետք է նոր իշխանություն։ Հայաստանին պետք է նոր բանակցող, որը կկարողանա իրական ու արժանապատիվ խաղաղություն ապահովել։

Պետրոս Ալեքսանյան

Արցախի ԱԱԾ-ն հերքում է
18 Հունվարի 2022, 20:06 Արցախի ԱԱԾ-ն հերքում է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica