close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2021, 11:29
 Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 340723 դեպքի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2401971 վերջին մեկ օրում` 5077 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10479 պացիենտ. Մեկ օրում նվազել է 355-ով:

Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 321106 անձ, վերջին մեկ օրում՝ 667 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 7683 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1455 է:

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica