close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչպես «ռեպարտյորշան» Վանոյից կորզեց իրեն բնորոշ ցինիկ մեկնաբանություններ. լրագրողի հիշողությունը

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2021, 10:00
 Ինչպես «ռեպարտյորշան» Վանոյից կորզեց իրեն բնորոշ ցինիկ մեկնաբանություններ. լրագրողի հիշողությունը

Վանոյի մասին ...

Հիշում եք երևի նրա հայտնի խոսքը՝ եթե Հայաստանում 800 000 մարդ գործազուրկ է, իինչ մի խնդիր, եթե մի 200 հոգի էլ ավելանա, իինչ մի թեմա եք սարքել։

Իսկ հիմա, ինչպես ասում են՝ по факту...

Երիտասարդական մետրոյի դիմացի 50-ից ավելի կրպակներ 1997թ.֊ին ապամոնտաժում են՝ առևտրականներին առանց զգուշացնելու ու փոխհատուցման։ Վերջիններս բունտ են բարձրացնում, քաղաքապետ Վ. Սիրադեղյանն էլ գալիս է՝ տեսնելու բուլդոզերների աշխատանքը։ Ու էդ պահին նրան է մոտենում մի չամուռ լրագրողուհի «Նոյյան Տապան»-ից՝ միկրոֆոնը ձեռքին, օպերատորի հետ ճեղքում է ամբոխն ու փորձում բացատրություն կորզել քաղաքապետից, թե մարդիկ օրվա հացից են զրկվում, ի՞նչ եք պատրաստվում անել, ու էդտեղ հնչում է Վանոյի հայտնի ցինիկ պատասխանը։
Հաջորդ օրը բոլոր թերթերը տարածում են, իսկ «Գոլոս Արմենիի»-ն գրում է՝ փոքրիկ «ռեպարտյորշային» հաջողվեց կորզել Վանոյի շուրթերից իրեն ու իր շրջապատին բնորոշ ցինիկ մեկնաբանությունները, Վանոն այդ օրը «փայլեց» քաղաքացիների վրա թքած ունեցողի իր կերպարով։

Այդ փոքրիկ «ռեպարտյորշան», ի դեպ, ես էի ))

Էսօրվա նման հիշում եմ Վանոյի ծուռ դրած կեպին, սիգարետի արանքից շպրտվող խոսքերն ու ցրված, այս ու այն կողմ վազող աչքերը, նաև՝ նրան ուղեկցող շքախմբի կիսակրիմինալ, լպիրշ դեմքերը...
Ռեպորտաժը մինչև հիմա պահել եմ, БЕТАКАМ կասետի վրա է։ Որ մի օր թվայնացնեմ, անպայման կհրապարակեմ։


Գայանե Մուքոյան

Լրագրող

Հարսանիք ու Եռաբլուր
28 Հունվարի 2022, 14:41 Հարսանիք ու Եռաբլուր

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica