close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եվրախորհուրդը Թուրքիայի դեմ գործընթաց կսկսի Օսման Քավալայի ազատազրկման կապակցությամբ

Աշխարհ

4 Դեկտեմբերի 2021, 11:01
 Եվրախորհուրդը Թուրքիայի դեմ գործընթաց կսկսի Օսման Քավալայի ազատազրկման կապակցությամբ

Եվրախորհուրդը քվեարկել է Թուրքիայում Օսման Քավալայի ազատազրկման հետ կապված` իրավունքների ոտնահարման գործով դատավարություն սկսելու օգտին, քանի որ նրան ազատ արձակելու վերաբերյալ Արդարադատության եվրոպական դատարանն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. հայտնում է BBC-ն։

Այսպիսով` Թուրքիան դարձել է 2010 թվականից ի վեր Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որը ենթարկվում է այս գործընթացին։ Նախարարների կոմիտեում քվեարկության ժամանակ 35 երկիր աջակցել է «խախտման ընթացակարգի» նախաձեռնմանը։ Եվրախորհուրդը խնդրել է Թուրքիային` իր դիրքորոշումը հայտնել մինչև հունվարի 19-ը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ավելի վաղ Նախարարների կոմիտեն 8 անգամ որոշում է կայացրել Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի (քրդական HDP-ի նախկին համանախագահ) գործով Թուրքիայի դեմ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է ազատ արձակել այդ քաղաքական գործիչներին և ՄԻԵԴ-ի նման որոշումները որակել որպես միջամտություն Թուրքիայի դատական համակարգին։

Հիշեցնենք, որ հայամետ Քավալան ձերբակալվել էր 2013 թ. Գեզի այգում ցույցերի կազմակերպման մեղադրանքով, իսկ արդարացումից հետո նրան ազատ չէին արձակել և նոր մեղադրանքներ էին առաջադրել 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու կապակցությամբ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica