close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 18:15
 Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող՝ ՀՅ Դաշնակցության թեկնածուները և դաշինքները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

Հայտարարություն

2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող և սույն հայտարարությանը միացող քաղաքական կուսակցություններս և դաշինքներս հայտնում ենք, որ մեր համայնքների ավագանիների կազմում ընտրվելու դեպքում բացառում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավագանու հետ որևէ համագործակցություն:

Միաժամանակ, պատրաստակամ ենք համագործակցել միմյանց և իշխանության կցորդ չհանդիսացող բոլոր ուժերի հետ՝ հանուն մեր համայնքի բարեկեցության և զարգացման:

Ավագանու ընտրություններին մասնակցող և իրենց ընդդիմադիր կամ այլընտրանք համարող   քաղաքական ուժերին առաջարկում ենք միանալ սույն հայտարարությանը կամ հանդես գալ նման առանձին հայտարարություններով:

Այն ուժերը, որոնք նախապես չեն հայտարարի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության հետ համագործակցությունը բացառելու մասին, առնվազն իշխանության կցորդ են, նպատակ ունեն նպաստելու ՔՊ-ի վերարտադրմանը, և հանրությունն իրավունք ունի այդ մասին իմանալու մինչև քվեարկություն կատարելը:

Հայտարարությունը բաց է, և ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կարող են միանալ՝ մինչև ընտրության օրը:

 

ՀՅ Դաշնակցություն -  Աշտարակ

ՀՅ Դաշնակցություն  - Մեծամոր

ՀՅ Դաշնակցություն – Արտաշատ

ՀՅ Դաշնակցություն - Սևան  

ՀՅ Դաշնակցություն - Սպիտակ  

ՀՅ Դաշնակցություն - Աբովյան  

ՀՅ Դաշնակցություն - Հրազդան

ՀՅ Դաշնակցություն – Նաիրի  

ՀՅ Դաշնակցություն - Նոր Հաճն

ՀՅ Դաշնակցություն – Արթիկ  

«Հաղթանակ» դաշինք - Ախուրյան

«Ախուրյան» դաշինք - Ախուրյան

«Մեր համայնքը» դաշինք - Ծաղկաձոր

«Միասնական Վարդենիս» դաշինք - Վարդենիս

«Մեր համայնքը» դաշինք - Թալին

«Մեր Բաղրամյանը» դաշինք - Բաղրամյան

«Էջմիածին» դաշինք - Վաղարշապատ

«Մեր համայնքը» դաշինք - Գավառ

«Մեր համայնքը» դաշինք - Ջերմուկ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica