close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին․ Սեյրան Օհանյան

Հասարակություն

3 Դեկտեմբերի 2021, 16:16
 Ես մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին․ Սեյրան Օհանյան
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը։
 
«Ես մշտապես հրաժարվել եմ հաշմանդամ համարել այն առյուծ կերպարներին, որոնց մարմնի արարչաստեղծ կատարելությունը թեև խաթարվել է, սակայն նրանք շարունակել են ձեռնոց նետել փորձություններին, մրցել ու հաղթել, իսկ երբ անհրաժեշտ է եղել, զենքը ձեռքին՝ կանգնել են առաջնագծում, մարտական գործողությունների ամենաթեժ կետերում ու պայքարել են հանուն Հայրենիքի:
 
Եվ քանի դեռ նրանց կյանքում պայքարն է շարժիչ ուժը, նրանք այն լուսավոր ուժը կլինեն, որ սովորեցնում է նորովի ընկալել ապրելու իմաստն ու գեղեցկությունը:
Ի սրտե շնորհավորելով ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի մարզիկներին բոլոր հաղթանակների կապակցությամբ՝ այն վստահ համոզմունքն ունեմ, որ նրանց անկոտրում ոգին և կամքի ուժը նոր բարձունքներ են նվաճելու՝ հաղթական բարձրացնելով հայոց եռագույնը:
 
Զորակցությունս եմ հայտնում բոլոր հաշմանդամներին՝ առողջություն և տոկունություն, իրական երջանկություն մաղթելով նրանց»,- գրում է նա:
 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica