close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չե՞ս ամաչում, Արա'մ Զավենիչ, որ քո «վեցնոցի» միջոցով հարձակվում ես Աշոտ Երկաթի վրա

Քաղաքական

3 Դեկտեմբերի 2021, 12:44
 Չե՞ս ամաչում, Արա'մ Զավենիչ, որ քո «վեցնոցի» միջոցով հարձակվում ես Աշոտ Երկաթի վրա
Ինչպես գիտեք, Աշոտ Մինասյանը մեծ հարգանք ունի զինվորականների և Երկրապահների շրջանում։ Չէ՞ որ պատվով ու խղճով մարդը ցանկացած հասարակությունում միշտ հարգված է։ Նրա դեմ ինչ-որ բան անելու ցանկությունը նույնիսկ իշխող շրջանակներում այնքան էլ դրական չի ընկալվում։ Փաշինյանի թիմը չի կարողանում գտնել մարդ, ով բացասական գնահատականներ կտա Աշոտ Մինասյանի դեմ, սակայն, ինչպես պարզվում է, հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր վաղուց իրենց հոգին վաճառել են «օրվա իշխանությանը» ծառայելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արմեն Միքայելյանը։
 
«Ինչպես գիտեք, տխրահռչակ Արամ Զավենովիչն իրեն միշտ քրիստոնյա է համարել, սակայն, ելնելով իր գործունեության ոճից կարելի է ասել, որ նա միշտ աչքի է ընկել ատելությամբ, իր ատելությունն այնքան ուժեղ է եղել, որ նա միշտ պատրաստ է եղել այնպիսի գործարքների գնալ, որոնք հասարակ մարդու համար անհասկանալի են: Եվ ահա այս օրերին Փաշինյանին հաճոյանալու համար նա օգտագործում է իր «վեցնոցին» Աշոտ Երկաթի դեմ հոխորտալու համար։ Սույն «վեցնոցը» փորձում է «փրփուրից բռնել» ու քննադատել այն մտավորականներին, ովքեր այս օրերին աջակցություն են հայտնում Աշոտ Մինասյանին։
 
Բանը հասել է նրան, որ Արամ Զավենովիչի «վեցնոցը» փիլիսոփայում է հերոսի ու արդարության մասին և այնքան է տարվում իր վայրահաչոցով, որ նշում են, որ «բանակը քաղաքի կենտրոն մտցնողն ու ընտրությունները կեղծողը պետք է պատժվի»։
 
Իհարկե, դժվար է չհամաձայնվել վերջին նախադասության հետ, բայց միայն պատկերացրեք, թե ով ինչի մասին է խոսում։ Արամ Սարգսյանի «վեցնոցը» հավանաբար մոռացել է 1996-ի ընտրությունների, բանակի դերի և այս ընտրություններում Վազգեն Սարգսյանի անձնական դերի մասին։ Այսքանից հետո պետք չէ զարմանալ, թե ինչու մեր ժողովուրդը հայտնվել է նման իրավիճակում, քանի որ Հայաստանում առաջին և ամենախորը ճգնաժամը բարոյականության ճգնաժամն է։ Առանց այս ճգնաժամի հաղթահարման՝ մենք ապագա կամ նույնիսկ վաղը չենք ունենա»,- գրում է նա։
  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica