close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լոնդոնի հեղինակավոր թանգարանը զայրացրել է ադրբեջանցիներին հայ արքայադստեր խճանկարի պատճառով

Աշխարհ

3 Դեկտեմբերի 2021, 14:03
 Լոնդոնի հեղինակավոր թանգարանը զայրացրել է ադրբեջանցիներին հայ արքայադստեր խճանկարի պատճառով

Լոնդոնի «Վիկտորյա և Ալբերտ թանգարանը» Instagram-ի իր էջում տեղադրել է խճանկարի լուսանկար, որում պատկերված է մի հատված իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի «Խոսրով և Շիրին» պոեմից։ Լուսանկարի նկարագրության մեջ թանգարանի էջը գրում է, որ խճանկարներում պատկերված են Սասանյան միապետ Խոսրովն ու նրա սիրելի հայուհի արքայադուստր Շիրինը։

Այս հրապարակումը, անշուշտ, զայրացրել է ադրբեջանցի օգտատերերին, որոնք անմիջապես  ագրեսիվ և բացասական մեկնաբանություններ են թողել։

Ադրբեջանցիներին նախ զայրացրել է այն փաստը, որ Նիզամիին համարում են «ադրբեջանցի բանաստեղծ». (12-13-րդ դարերում «ադրբեջանցիներ» չեն եղել (1930-ականներից հետո միայն)): Դրանից բացի՝ նրանց դուր չի եկել արքայադստերը հայ անվանելը, որովհետև, ըստ պոեմի, Շիրինը քրիստոնեական Առանի ղեկավարի զարմուհին էր, իսկ միջնադարյան օտար գրողները, Արցախը հաճախ անվանում էին Առան:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica